Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանն ընդգծում է իր առաջատարությունը` բոլոր ոլորտներում

Ռուսաստանն ընդգծում է իր առաջատարությունը` բոլոր ոլորտներում
08.06.2024 | 21:20

Ավարտվեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, որը գերազանցեց նախորդ տարվա սույն միջոցառման արդյունքները։

Եվ այսպես, այս տարվա Պետերբուրգյան ֆորումին ստորագրվել է 982 պայմանագիր՝ 6 տրիլիոն 430 միլիարդ ռուբլու ընդհանուր գումարով, ավելի քան 50 պայմանագրեր՝ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ։

SPIEF-2024-ին մասնակցել են ավելի քան 21300 մասնակիցներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ 139 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։

Չնայած Արևմուտքի կողմից սահմանված ահռելի պատժամիջոցներին, Ռուսաստանը նոր աշխարհակարգում, ընդգծում է իր առաջատարությունը` բոլոր ոլորտներում։

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6524

Մեկնաբանություններ